5 հարց ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմի մասին. պատասխանում է ռեպրոդուկտոլոգը

7 դեկտեմբերի, 2017  19:45

Արտամարմնային բեղմնավորման պատրաստվող կինը հավանաբար շատ հարցեր ունի, որոնց մեծ մասը մի բանի է հանգում. ինչպիսի՞ բարդությունների նա կարող է հանդիպել եւ որքանո՞վ է դա իր համար վտանգավոր: Արտամարմնային բեղմնավորումն, ընդհանուր առմամբ, անվտանգ պրոցեդուրա է համարվում, սակայն բարդությունները կարող են ծագել ցանկացած բժշկական պրոցեդուրայի ժամանակ, այդ թվում նաեւ այս դեպքում:

Արտամարմնային բեղմնավորման ժամանակ առավել հաճախ հանդիպող բարդությունը ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշ է (ՁՀՀ): Դա կարգավիճակ է, որը կարող է առաջանալ՝ ի պատասխան հորմոնալ պատրաստուքների կիրառման: Բիշկ ռեպրոդուկտոլոգ Կարինե Կիրակոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմի մասին տարածված մի քանի հարցի:

Ի՞նչ է նշանակում ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմ

Բնական դաշտանային ցիկլում կնոջ մոտ հասունանում է մեկ ձվաբջիջ, հազվադեպ՝ երկուսը: Որպեսզի միանգամից մի քանի ձվաբջիջ ստանանք եւ դրանքվ իսկ մեծացնենք հաջող հղիության հնարավորությունը, բժիշկը անհատապես նշանակում է հորմոնալ պրեպարատներ՝  դրանց օգտագործման որոշակի սխեմայով: Այդ պրեպարատների ազդեցության տակ կնոջ ձվարաններում հասունանում են միանգամից մի քանի ձվաբջիջ (երբեմն՝ 20 եւ ավելի):

Ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմը իրվիճակ է, որը կարող է առաջանալ հորմոնալ պրեպարատների օգտագործումից: Կնոջ ձվարանը մեծանում է, որովայնի խոռոչում սկսում է հեղուկ հավաքվել, մնացյալ ախտանշանները կախված է ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմի բարդությունից:

Ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմը վտանգավո՞ր է

Կարինե Կոստանյանը նշել է, որ այսօր տարբերվում են ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմի բարդության մի քանի աստիճան՝ թեթեւ, միջին եւ ծանր: Հիպերստիմուլյացիայի ծանր դեպքերը վտանգավոր են կնոջ առողջության համար եւ կարող են կյանքին վտանգ սպառնալ, սակայն այսօր դրանք չափազանց հազվադեպ են հանդիպում:

Հիպերստիմուլյացիայի թեթեւ ձեւերը վտանգավոր չեն, նրանք հոսպիտալացում չեն պահանջում, հաճախ չեն պահանջում նաեւ դեղորայքային բուժում: Անհրաժեշտության դեպքում պացիենտը կարող է տանը բուժում ստանալ՝ մշտական կապ պահելով իր բժշկի հետ: Միջին ու ծանր հիպերստիմուլյացիան կազմակերպվում է ստացիոնար պայմաններում:

Ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմի առաջացումը կախված է կնոջ օրգանիզմից եւ բժիշկը չի կարող ոչինչ անել այն ամբողջությամբ կանխելու համար: Սակայն փորձառու բժիշկը, դեղամիջոցների եւ դրանց դեղաչափերի ճիշտ ընտրության շնորհիվ կարող է նվազագույնի հասցնել այդ սինդրոմի առաջացման հավանականությունը, իսկ եթե այն, այնուամենայնիվ, առաջացել է՝ գրագետ դուրս բերել պացիենտին այդ վիճակից:

Ինչպե՞ս է դրսեւորվում ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմը

Հիպերստիմուլյացիայի թեթեւ աստիճանի դեպքում պացիենտի մոտ կնկատվի ինքնազգացողության թեթեւակի վատացում, որովայնում անհարմարավետություն եւ աննշան այտուցներ, որոնք արագ անցնում են:

Ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմի միջին ծանրության ժամանակ, որպես կանոն, ընդհանուր ինքնազգացողությունն է վատանում, որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց, փսխում, փորլուծ եւ արտահայտված այտուցներ են լինում: Նաեւ որովայնի խոռոչում հեղուկ է հավաքվում, որից որովայնը կարող է չափսերով մեծանալ:

Ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմի ծանր դեպքերի ժամանակ բնորոշ է կնոջ վիճակի էական վատացումը, որովայնի ուժեղ ցավերը, որովայնի չափերի եւ լարվածության մեծացում՝ ի հաշիվ այնտեղ կուտակված մեծ քանակությամբ հեղուկի: Կարող է լինել ուժեղ բազմակի փսխում, արյան ճնշման նվազում, շնչահեղձություն՝ որովայնի եւ կրծքային խոռոչներում կուտակված հեղուկի պատճառով, նաեւ սրտի աշխատանքի խանգարումներ:

Ո՞ր կանայք են առավել հաճախ հանդիպում այդ խնդրին

Կարինե Կիրակոսյանը նշել է, որ ձվարանների հիպերստիմուլյացիայի սինդրոմի առաջացման ռիսկի խմբում են առաջին հերթին պոլիկիստոզ ձվարանների սինդրոմ ունեցող կանայք: Փորձառու բժիշկը դա պետք է հաշվի առնի. նրա ճիշտ գործողությունների շնորհիվ կարելի է հնարավորինս մեղմել իրավիճակը, որպեսզի կնոջ մոտ լինի միայն թեթեւ կամ գոնե միջին աստիճանի ձվարանների հիպերստիմուլյացիա:

Կան նաեւ որոշ ռիսկի այլ գործոններ, որոնք արտամարմնային բեղմնավորում անող բժիշկը պետք է անպայման հաշվի առնի:

Կարելի՞ է տեղադրել սաղմ, եթե կնոջ մոտ ՁՀՀ է առաջացել

Շատ կանանց անհանգստացնում է , թե արդյոք կարելի է սաղմ տեղադրել, եթե նրանց մոտ ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշ է առաջացել:

Մասնագետը նշում է, որ եթե պացիենտի մոտ վաղաժամ հիպերստիմուլյացիայի համախտանիշ (երբ ՁՀՀ-ն զարգանում է դաշտանի լյութեինային փուլում՝ ձվազատումից անմիջապես հետո) է առաջացել, ցանկալի է սաղմիկ չտեղադրել: Եթե ՁՀՀ-ից հետո հղիություն չի գրանցվում, ապա հաջորդ դաշտանի սկսվելուն պես տհաճ ախտանշանները, որպես կանոն, անցնում են:

Եթե սաղմի տեղադրումից հետո հղիություն է գրանցվում, հղիության 5-12 -րդ շաբաթում պացիենտի մոտ կարող է առաջանալ ձվարանների հիպերստիմուլյացիայի ուշացած համախտանիշ, որը կարող է բավականին բարդ ընթացք ունենալ:

Այսպիսով, եթե պացիենտը ՁՀՀ ունի, խորհուրդ է տրվում սաղմիկները սառեցնել , իսկ հաջորդ դաշտանի ժամանակ արգանդում տեղադրել: Իհարկե, յուրաքանչյուր առանձին դեպքում պահանջվում է անհատական մոտեցում: Որոշ դեպքերում բժիշկը կարող է որոշում կայացնել տեղադրել սաղմիկը՝ չնայած ՁՀՀ-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում