Փոցխը ծակել է այգեպանի ոտնաթաթը

13 դեկտեմբերի, 2017  22:51

Մեծ Բրիտանիայից այգեպանը բառի ուղղակի իմաստով կանգնել է փոցխի վրա եւ բախվել է ամենեւին ոչ գլխին հասած կոթի սպասվող հարվածի հետ: Ռենտգենյան պատկերը ցույց է տալիս, որ փոցխը այգեպանի ոտնաթաթը ծակել դուրս է թափանցել՝ հրաշքով անցնելով բոլոր ոսկորների կողքով: Իրենք՝ բժիշկներն անհավանական են համարում այն փաստը, որ սուր ծայրերը շրջանցել են բոլոր ոսկորները, քանի որ ոտնաթաթում կա 26 ոսկոր: Այս պատմությունը մեկնաբանելիս բժիշկներն ընդգծում են, որ բանջարանոցում եւ այգում աշխատելիս մարդիկ պետք է անպայման  կոշտ ներբաններով կոշիկ հագնեն, որոնք կպաշտպանեն կյանքի համար վտանգավոր այսպիսի վնսվածքներ ստանալուց: Փոցխի վրա կանգնած անգլիացի այգեպանը սանդալներով է եղել:

Մեծ Բրիտանիայի Դժբախտ պատահարների կանխարգելման թագավորական միության տեղեկություններով՝ փոցխը 8-րդ ամենատարածված պատճառն է այգում աշխատելիս վնասվածք ստանալու համար: Այս պատճառների առաջին քառյակի մեջ են մտնում խոտհնձիչները, բարձրացվող տարատեսակ ծանր ծաղկամաններն ու տակառները՝ մարդու վրա ընկնելու կամ գերձգման հետեւանքներով, էտի մկրատների եւ բահերի սխալ օգտագործումը:

Վնասվածքաբանները զգուշացնում են, որ նման թափանցող վնասվածքներ ստանալիս մարդը ոչ մի դեպքում չպետք է փորձի ինքնուրույն հանել մարմնի մեջ մնացած օտար առարկան: Եթե նա դա անի, ապա վերքից ուժեղ արյունահոսություն կսկսվի, որն արագ շոկ կառաջացնի եւ մահվան պատճառ կդառնա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում