Սրտի բարդ արատով ծնված Գաբրիելը վիրահատվել է. փոքրիկն արդեն լիարժեք առողջ է

27 դեկտեմբերի, 2017  20:34

Փոքրիկ Գաբրիելը ծնվեց սրտի բարդ արատով. մինչ փոքրիկի ծնունդը ծնողները գիտեին, որ ապագա բալիկը սրտի արատ ունի։ Ապագա մայրիկը հղիությունը տարավ «Աստղիկ» բժշկական կենտրոնի մասնագետների հսկողության ներքո, փոքրիկը ծնվեց «Աստղիկում» եւ վիրահատվեց անվանի սրտային վիրաբույժ Մհեր Սուսանիի կողմից...

Փոքրիկ Գաբրիելն այսօր լիարժեք առողջ է եւ գտնվում է կենտրոնի մանկական սրտաբանության բաժանմունքի ղեկավար Մարիամ Սապոնջյանի հսկողության տակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում