«Հարցրու բժշկին». Ավանդական հայկական սեղանի ուտեստներից ի՞նչ կարող է ուտել մինչև 2 տարեկան երեխան

30 դեկտեմբերի, 2017  12:05

Բոլոր ծնողներին հետաքրքրում է, թե ինչպես ապահովել փոքրիկների անվտանգությունը Ամանորյա տոնակատարությունների ժամանակ, ինչպես վերականգնել նրանց քնի եւ սնվելու ռեժիմը տոներից հետո եւ զերծ պահել վիրուսային հիվանդություններից։ Մանկաբույժ Մարի Դարակչյանը խորհուրդ է տալիս երեխաների ռեժիմն առհասարակ չխախտել, եւ երեխաներին չթողնել առանց մեծահասակների վերահսկողության։ Մանրամասները՝ տեսանյութում։

Ինչպե՞ս անել, որ երեխան տոնածառը գլխին շուռ չտա։ Ի՞նչ խաղալիքներ կախել տոնածառից, եթե տանն աշխույժ փոքրիկ երեխա կա։ Ի՞նչ խաղալիքներ չի կարելի գնել մինչև 5 տարեկան երեխաներին։ Արժե՞ 1–2 տարեկան երեխային չքնացնել՝ հանուն Նոր տարին միասին նշելու։ Ավանդական հայկական սեղանի ուտեստներից ի՞նչ կարող է ուտել մինչև 2 տարեկան երեխան։ Արդյո՞ք ամանորյա բոլոր ուտելիքները կարող են ուտել 2 տարեկանն անց երեխաները։ Կարելի՞ է երեխաներին բենգալյան կրակներ, ճայթուկներ տալ։ Որքանո՞վ է անվտանգ երեխաների համար տորթի մոմերը փչելը։ Ինչո՞ւ չի կարելի փակ տարածքում հելիումով և դյուրավառ գազերով լցված փուչիկ բաց թողնել։ Արժե՞ փոքրիկներին, հայկական սովորույթի համաձայն, ազգականների, հարևանների ու ընկերների տներով շրջայցի տանել։ Ամանորյա արձակուրդներից հետո ինչպե՞ս վերականգնել երեխաների քնի ու սնվելու խախտված ռեժիմը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում