Դեկտեմբերի 31-ի լույս 1-ի գիշերը Երեւանում ծնվել է 29 երեխա

1 հունվարի, 2018  15:39

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Երեւանի ծննդատաներում ծնվել է 29 երեխա։ 

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է ութ աղջիկ մեկ տղա,  «Աստղիկ» ծննդատանը՝  չորս աղջիկ, մեկ տղա, «Էրեբունի» ԲԿ-ում՝  երեք տղա, մեկ աղջիկ, «Սլավմեդ» ԲԿ-ում՝ մեկ աղջիկ, «Գրիգոր Նարեկացի»  ծննդատանը  մեկ աղջիկ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտոիտում 5 երեխա է ծնվել, որից  երեքը տղա են։ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է մեկ երեխա, «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատանը՝ մեկ տղա  եւ երկու աղջիկ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում