Ամերիկացի գիտնականները հայտնել են աշխարհում լավագույն դիետայի մասին

5 հունվարի, 2018  12:54

U.S. News and World Report-ի փորձագետները 8-րդ անգամ լավագույն դիետան ընտրել են  ԱՄՆ-ում ընդունված 38 դիետաներից: Այս մասին նշված է Սրտի, թոքերի եւ արյան ազգային ինստիտուտի (NHLBI) կայքում:

Ինչպես գիտնականներն են պնդում, DASH (հիպերտոնիայի դադարեցման դիետիկ մոտեցում) դիետան նպաստում է օրգանիզմի ընդհանուր առողջացմանը, արյան ճնշման կայունացմանը եւ աղեստամոքսային համակարգի օրգանների մաքրմանը:

Այսպիսի դիետայի գլխավոր պահանջներից մեկը աղ պարունակող մթերքներից մասնակի կամ ամբողջությամբ հրաժարումն է եւ նատրիումով հարուստ սննդամթերքով փոխարինումը:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ DASH դիետան դիտեիկ սնվելու 40 սխեմաներից լավագույնն է: Բժիշկների տվյալներով՝ մի շարք դեպքերում այսպիսի սնունդը նույնիսկ թույլ է տալիս հրաժարվել մի քանի հակաճնշումային դեղամիջոցներից:

DASH-ն առաջին տեղը կիսել է միջերկրածովյան դիետայի հետ, որն օգնում է քաշը նվազեցնել, լավացնել սրտի եւ ուղեղի աշխատանքը, կանխել դիաբետի զարգացումը եւ նույնիսկ խուսափել ուռուցքային հիվանդություններից:

Եռյակը եզրափակել է «ճկուն բուսական դիետան», որի հետեւորդները 15 տոկոսով պակաս են կշռում մսի կողմնակիցներից, ավելի քիչ են ենթակա սրտի կաթվածի, դիաբետի եւ քաղցկեղի, ինչպես նաեւ միջինում 3,6 տարի ավելի երկար են ապրում: Սնվելու այս համակարգը կոչ է անում մսից հրաժարվել, սակայն բացառություններ թույլ է տալիս, եթե ուտելու «ցանկությունը մեծ է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում