Տարածված հակաբեղմնավորիչը մեծացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը

10 հունվարի, 2018  09:31

Տարածված հակաբեղմնավորիչը կապված է ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակվելու մեծ վտանգի հետ: Այս մասին զգուշացնում են Քեյփթաունի համալսարանի մասնագետները:

Նրանք պարզել են, որ վարակվելու հավանականությունը 40 տոկոսով մեծանում է մեդրոկսիպրոգեստերոն ացետատի ներարկումների դեպքում: Այս միջոցը աշխատում է պրոգեստինի ազատման հաշվին, ինչը ձվարաններին թույլ չի տալիս ձվաբջիջ արտադրել, որն էլ սերմնաբջիջներին թույլչի տալիս ներս թափանցել:

Գիտնականները ստուգել են ներարկումների հետեւանքով արտադրվող պրոգեստինի ձեւը: Պարզվել է, որ այն տարբերվել է մյուս հակաբեղմնավորիչներից: Այսպես՝ սեռական համակարգի բջիջների վրա դեղն ազդել է ինչպես սթրեսային կորտիզոլ հորմոն: Դրան գումարած՝ նվազել է իմունային ակտիվությունը եւ թուլացրել պաշտպանական խոչընդոտող ֆունկցիան, որը տեսականորեն մեծացնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը:

Ի դեպ, այս դեղը նախկինում արդեն կապել են կանանց շրջանում առաջացող առողջական խնդիրների հետ: Մասնավորապես՝ նշվում էր դաշտանացիկլի անկանոնության, ոսկորների ապահանքայնացման, փքվածության, տրամադրության տատանումների, լիբիդոյի նվազման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում