Տղամարդը փռշտոցը զսպել փորձելիս ըմպանը պատռել է

16 հունվարի, 2018  21:42

Մեծ Բրիտանիայից մի տղամարդ փորձելով զսպել փռշտոցը՝ պատռել է ըմպանի մի մասը: Բժշկական  անհեթեթ դեպքը նկարագրված է BMJ Case Reports ամսագրում:

Տղամարդը հիվանդանոց է դիմել խոսելու անհնարինության եւ կոկորդի ցավերի բողոքներով: Պարանոցի վրա ճնշում գործադրելիս հիվանդի կոկորդից ճրթճրթան ձայն էր արձակվում: Տոմոգրաֆիայով պարզվել է, որ միջնորմի բջջանյութում օդ է հավաքվել, իսկ ըմպանի ստորին հատվածում, որտեղ այն միանում է կերակրափողին, խզում կա:

Ակնհայտ էր, որ տղամարդը վնասվածքը ստացել էր փռշտոցը զսպել փորձելիս: Հիվանդը ստիպված էր մեկ շաբաթ ուտելիք ստանալ խողովակով, սակայն հիմա նրա վիճակը լավացել է:

Համանման մեկ այլ դեպք էլ անցյալ տարի տեղի էր ունեցել ԱՄՆ-ում: One Direction խմբի 16-ամյա երկրպագուհին հիվանդանոց էր ընկել թոքերի կոլապսով այն բանից հետո, երբ սրտանց երգել էր նրա համերգին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում