Ինչու՞ են հորմոնալ դեղերը մեծացնում թրոմբների առաջացման վտանգը

23 հունվարի, 2018  23:43

Կանայք, որոնք մի շարք հիվանդությունների բուժման, անցանկալի հղիության կանխման կամ քիմիոթերապիայի ժամանակ վերարտադրողական գործառույթի պահպանման համար հորմոնալ դեղեր են ընդունում, թրոմբների առաջացման բարձր վտանգի խմբում են գտվում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Մոսկվայի հեմատոլոգիական կենտրոնի քարտուղար գիտնականը նշել է, որ այս դեղամիջոցները թրոմբների առաջացման մեխանիզմի վրա երկակի ազդեցություն ունեն. մի կողմից դրանք արագացնում են արյան խտացումը՝ նպաստելով թրոմբների առաջացմանը: Մյուս կողմից դրանք ազդում են էնդոթելերի վրա՝ տափակ բջիջների շերտի, որը ծածկում է արյունատար եւ լիմֆատիկ անոթների ներքին մակերեսը:

Հատուկ ռսիկի խմբում են ծխող կանայք: Հորմոնալ դեղերի ընդունման ժամանակ նրանց մոտ թրոմբների առաջացման վտանգը ավելանում է չծխողների համեմատ, ինչպես նաեւ արյան ուռուցքներից տառապող կանանց մոտ:

Ուռուցքներն իրենց հերթին բարձրացնում են թրոմբների առաջացման վտանգը, իսկ եթե նաեւ կինը քիմիոթերապիա է ընդունում եւ ձվարանների պաշտպանության համար հորմոնալ դեղեր, այս վտանգը բազմակի անգամ մեծանում է:

Ավելին՝ այս հիվանդները հաճախ բախվում են ոչ թե ստորին վերջույթների անսովոր թրոմբոզների, այլ գլխուղեղի վտանագվոր թրոմբոզների հետ:

Մասնագետը նշել է, որ հորմոնալ դեղերի նշանակման  ժամանակ հարկավոր է ուշադրություն դարձնել այն փաստին, որ դրանք մեծացնում են թրոմբների առաջացման վտանգը, հատկապես վտանգի խմբի հիվանդների մոտ եւ անհրաժեշտության դեպքում պետք է ուղղակի եւ ոչ ուղղակի ազդեցության հակակոագուլյանտներ նշանակել հիվանդներին:

Բժիշկ Ջուլակյանը նաեւ նշել է, որ վերջին տարիներին արյան չարորակ ուռուցքներ ունեցող 500 հիվանդներից 50-ը հորմոնալ դեղերի շնորհիվ լիովին առողջ երեխաներ են ունեցել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում