Նուշը ճարպակալման դեմ պայքարի լավագույն միջոցներից է

29 ապրիլի, 2014  22:56

Նոր հետազոտություններըը ցույց են տալիս, որ ճարպն այրող սննդամթերքների ցուցակում նուշը առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Հաջորդ շաբաթ Սան-Դիեգոյում անցկացվող սնուցման ամերիկյան միության նիստին նուշի հատկությունների մասին 6 զեկույց կներկայացվի, հաղորդում է Newsmax Health-ը:

Նիստին կներկայացվեն հետեւյալ աշխատությունները.

Լուիզիանայի պետական համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Քերոլ Օ՛Նիլի ղեկավարությամբ նոր հետազոտությունը, որտեղ վերլուծված են նուշ ուտող մարդկանց տվյալները: Նրանք, որպես կանոն, ավելի լավ առողջություն ունեն, քան նուշ չուտողները: Եզրակացությունները հիմնված են 24 808 չափահաս մարդու տվյալների վերլուծության վրա:

Պերդյուի համալսարանից բժիշկ Ռիչարդ Մատտեսի վերլուծությունը, ով գտել է մարդկանց, ովքեր օրական 28 գրամ չոր, տապակած եւ մի փոքր աղի նուշ են ուտում, եւ ցույց է տվել, որ նրանք ավելի լավ են վերահսկում ախորժակն ու արյան մեջ շաքարի առողջ մակարդակը եւ նրանց մոտ վիտամին E-ի եւ մոնոչհագեցած ճարպերի մակարդակն ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր նուշ չեն ուտում:

Փենսիլվանիա նահանգի համալսարանից բժիշկ Պեննի-Կրիս Էտերտոնը իր զեկույցում հայտնում է, որ օրական մի բուռ նուշը օգնել է խոլեստերինի բարձր մակարդակով 52 մեծահասակի նվազեցնել որովայնի խոռոչում ճարպի քանակությունը՝ իջեցնելով նյութափոխանակային եւ սրտանոթային խնդիրների վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում