Եմենում դիֆթերիայից 62 մարդ է մահացել

21 փետրվարի, 2018  17:51

6 ամիս առաջ դիֆթերիայի բռնկումից ի վեր Եմենում 933 վարակման եւ 62 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:

Դիֆթերիայի բռնկումը Եմենում սկսվել է 2017 թվականի օգոստոսի կեսերին: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նախազգուշացրել էր Եմենում մահացության դեպքերի վտանգի բարձր աստիճանով դիֆթերիայի բռնկման մասին: Հունվարի 5-ի տվյալներով՝ երկրում 471 մարդ հիվանդացել է, նրանցից 46-ը մահացել է: Այսօրվա դրությամբ հիվանդության պատճառով զոհերի թիվը 62-ով ավելացել է:

«Հիվանդությունը կենտրոնացած է Իբբ եւ Հոդեիդա նահանգներում: Հանրային եւ բնակչության առողջապահության վարչությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՄԷ-ում ԿԽՄԿ-ի եւ թագավոր Սալմանի անվան Մարդասիրական օգնության կենտրոնի հետ համատեղ ջանքեր է գործադրում երկիրը համակած համաճարակի չեզոքացման համար»,- ասել է երկրի առաջին բժշկական հատվածի առողջապահության փոխնախարար Ալի ալ Վալիդին:

Նա հավելել է, որ իրազեկման եւ պատվաստման աշխատանքներ են տարվում՝ երկրի այլ նահանգներում համաճարակի տարածումը կանխելու համար: Բացի այդ, ըստ նրա, Եմենի հիվանդանոցները եւ կենտրոնական լաբորատորիաներն ապահովվել են դեղամիջոցներով, անհրաժեշտ սարքավորումներով եւ բժշկական անձնակազմով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում