Հնդկաստանում աղքատ կանանց կրծքի անվճար պլաստիկա կկատարեն

26 փետրվարի, 2018  13:02

Հնդկաստանի իշխանությունները աղքատ կանանց թույլ կտան պետության հաշվին կրծքի պլաստիկա կատարել: Այս մասին հայտնում է Times of India-ն:

Սթենլի պետական բժշկական քոլեջին (Government Stanley Medical College) առընթեր անվճար պլաստիկ վիրաբուժության կլինիկան ստեղծել է Տամիլնադ նահանգի առողջապահության նախարարությունը: Կանայք կկարողանան այնտեղ իրենց կուծքը մեծացնել կամ փոքրացնել, նույնիսկ եթե դրա համար փող չունենան:

«Ինչո՞ւ պետք է էսթետիկական վիրաբուժությունը աղքատներին հասանելի չլինի,- ասել է նահանգի առողջապահության նախարար բժիշկ Վիջայա Բասկարը: - Եթե մենք չօժանդակենք, կանայք կդիմեն վտանգավոր մեթոդների կամ մեծ պարտքերի մեջ կխրվեն»:

Ոչ բոլորին է նման նախաձեռնությունը հիացմունք պատճառել: Առողջապահության ոլորտի մի քանի փորձագետներ համարում են, որ իշխանությունները փողն անիմաստ կծախսեն: «Այս մտահղացումը պոպուլիստական է թվում (…): Պետական միջոցները նախատեսված են հիվանդությունների բուժման համար,- նահանգի ԱՆ որոշումը մեկնաբանել է բժիշկ Ս. Էլանգոն: - Տխուր է, որ կյանքեր փրկող վիրահատությունների փոխարեն, մենք կենտրոնանում ենք գեղեցկության վրա»:

Սկզբնական շրջանում վիրահատությունների համար միջոցները կհատկացվեն նախարարության ֆոնդից: Իշխանությունները ծրագրում են հետագայում ֆինանսական աջակցության համար դիմել պետական ապահովագրական United India ընկերությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում