«Հարցրու բժշկին»․ Ասել, որ երեխայի քիչ կամ շատ ուտելը խոսում է ճիճվային հիվանդության մասին, ճիշտ չէ

4 մարտի, 2018  20:38

Երբ փոքր երեխաները վատ են ուտում կամ նորմալ են սնվում, բայց շատ նիհար են, մայրիկները շատ են անհանգստանում՝ արդյոք երեխաների մոտ ճիճուներ չկա՞ն: Որքանո՞վ են այս երեւույթները կապված հելմինտոզի հետ եւ ինչպե՞ս հասկանալ՝ կան արդյոք երեխայի մոտ ճիճուներ։ Էլ ի՞նչ մակաբույծներ կարող են լինել մարդու օրգանիզմում եւ ի՞նչ հետեւանքների դա կարող է հանգեցնել: NEWS.am Medicine-ի ընթերցողների այս եւ այլ հարցերին պատասխանում է վարակաբան Մհեր Դավիդյանցը:

Եթե երեխան վատ է ուտում, կամ լավ է ուտում, բայց շատ նիհար է, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ճիճու ունի: Ի՞նչ ախտանշաններ կարող են վկայել օրգանիզմում ճիճուների առկայության մասին: Ատամների կրճտոցն ու բերանից ջուր գնալը ճիճվակրության ախտանի՞շ են։ Կարելի՞ է արյան անալիզով բացահայտել ճիճուների առկայությունը, թե՞ պարտադիր է կղանքի անալիզ հանձնել: Մարդու օրգանիզմում մակաբույծների առկայությունը բացահայտելու համար այլ ախտորոշիչ մեթոդներ կա՞ն: Ճի՞շտ է, որ դդմի կորիզներն ու սխտորով կաթը ճիճուները դուրս են բերում օրգանիզմից: Մակաբույծները կարո՞ղ են ինքնուրույն դուրս գալ օրգանիզմից, թե՞ անպայման բուժում է հարկավոր: Երկար ժամանակ լամբլիոզը բուժում էին, հետո պարզվեց, որ լամբլիաները մեր օրգանիզմի մաս են կազմում: Հիմա ի՞նչ կարծիք կա: Ընդհանրապես ի՞նչ մակաբույծներ կարող են հայտնվել մարդու օրգանիզմում եւ ո՞ր օրգաններում: Մարդու օրգանիզմում մակաբույծների հայտնվելու դեպքում որո՞նք են ամենածանր հետեւանքները:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում