Մայրական մահացության պատճառները միայն բժշկական չեն․ Medical Express

13 ապրիլի, 2018  15:45

Ծննդաբերության ժամանակ մայրական մահացությունների թիվն աճում է, այն էլ սպառնալից տեմպերով:  Այս մասին գրում է www.medicalxpress կայքը:

Մայրական մահացությունը «շտկվող անարդարության» ամենավառ օրինակներից է. այս հասկացությունը սահմանել է հայտնի տնտեսագետ և փիլիսոփա Ամարտիա Սենը՝ այն երևույթների համար, որոնք խիստ անարդար են, բայց ուղղել կարող ենք:

Բժշկական ծառայություններն առավել հասանելի են հարուստ եւ զարգացած երկրներում, հետեւաբար հղիության կամ ծննդաբերության հետ կապված բարդությունների պատճառով մահացությունների տոկոսն այնտեղ ավելի ցածր է, քան զարգացող երկրներում:

Մայրական մահացությունների և առողջ ծննդաբերությունների հարաբերակցությունը կատարվում է 100 000 ծննդաբերության հաշվարկով:

2015 թ. տվյալներով՝ աշխարհում մահացության միջին ցուցանիշն է 216, այսինքն՝ 100 000-ից 216-ը:

Մայրական մահացության ամենամեծ ցուցանիշը Աֆրիկայում է՝ 547: Իսկ ամենացածր ցուցանիշն ունեն Եվրոպան՝ 8, և Հյուսիսային Ամերիկան՝ 12:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայրական մահացությունների հիմնական պատճառներն են՝ արյունահոսությունը, հիպերտոնիան, վարակները, ինչպես նաեւ նախկինում ունեցած հիվանդանություններից առաջացած խնդիրները: Սրանցից շատերը հնարավոր է կանխել սովորական պրոցեդուրաների և դեղորայքի միջոցով: Շատ կանայք կարող են փրկվել, եթե հնարավորություն ունենան դիմելու որակյալ կլինիկաներ՝ հղիության ու ծննդաբերության ժամանակ և հետծննդաբերական շրջանում:

Սակայն մայրական մահացության իրական պատճառները շատ ավելի բարդ են: Դրանք միայն բժշկական օգնության սահամանափակ հնարավորությունները չեն: Շատ լուրջ պատճառներ են ռասայական խտրականությունը, գենդերային անհավասարությունը, հանցավոր աբորտները, մանկահասակ տարիքում ամուսնությունները, այն երկրների քաղաքականությունները, որոնք չեն հարգում մարդու իրավունքները:

Ուստի շատ մեծ են կառավարությունների դերը այս ցուցանիշները նվազեցնելու համար: Մայրական մահացությունների թիվը կկրճատվի միայն այն դեպքում, երբ լուրջ սոցիալական փոփոխություններ կկատարվեն նրանց կանանց կյանքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում