Գիտնականներին հաջողվել է կղանքի պատվաստման միջոցով ուղեղի աշխատանքը բարելավել

18 ապրիլի, 2018  19:38

Կղանքային միկրոբիոտայի փոխպատվաստումը (ԿՄՓ) միջամտություն է, որի դեպքում հիվանդի օրգանիզմ են ներարկվում աղիքային բակտերիաներ եւ բակտերիոֆագեր, որոնք պարունակվում են մեկ կամ մի քանի առողջ դոնորների կղանքում: Մեթոդն օգտագործում են աղիքային միկրոֆլորայի նորմալ հավասարակշռությունը վերականգնելու համար:

Նոր հետազոտությանը մասնակցել է լյարդի էնցեֆալոպատիայով 20 տղամարդ, որն առաջացել էր լյարդի ցիրոզի հետեւանքով: ԿՄՓ միջամտության է ենթարկվել 10 մարդ, մյուսներն ընդգրկվել են ստուգող խմբում: Հայտնի է, որ լյարդի էնցեֆալոպատիայով հիվանդների օրգանիզմում նվազում է անաէրոբային բակտերիաներ Lachnospiraceae-ի եւ Ruminococcaceae-ի քանակությունը: Առաջինները նվազեցնում են կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը, երկրորդները օրգանիզմը պաշտպանում են մի քանի ախտածին բակտերիաներից: Ըստ որում՝ պոտենցիալ վտանգավոր էնթերոբակտերիաների թիվն աճում է:

Հիվանդների վիճակին հետեւել են 5 ամիս: Այս ժամանակահատվածում տղամարդկանց մոտ, որոնք ԿՄՓ միջամտության էին ենթարկվել, էնցեֆալոպատիայի էպիզոդների՝ արգելակման, մոռացկոտության եւ ապակողմնորոշման, քանակությունը նվազել է: Մեկ տարի հետո նրանց կոգնիտիվ ֆունկցիաներն ավելի բարվոք են եղել, քանի ստուգող խմբում ընդգրկված մարդկանց մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում