Մուգ շոկոլադն ամրապնդում է իմունիտետը. հետազոտություն

26 ապրիլի, 2018  23:25

Մեծ քանակությամբ կակաոյի պարունակությամբ շոկոլադի օգտագործումն ամրապնդում է իմունիտետը եւ բարելավում ուղեղի ակտիվությունը, պնդում են ԱՄՆ-ի Լոմ Լինդի համալսարանի բժիշկները:

Ըստ EurekAlert-ի՝ գիտնականները կենտրոնացել են օրգանիզմի վրա կակաոյի ազդեցության հարցի ուղղությամբ, մինչդեռ նախորդ հետազոտությունները վերաբերել են գերազանցապես շաքարի ազդեցության ուսումնասիրմանը:

Արդյունքում բժիշկները պարզել են, որ ամեն օր առնվազն 70% կակաոյի պարունակությամբ մուգ շոկոլադի օգտագործումը դրական է ազդում մարդու իմունիտետի վրա:

Փորձերը ցույց են տվել, որ շոկոլադը բարելավում է միջբջջային ազդակների ուղիների աշխատանքը, որոնք մասնակցում են իմունային ռեակցիայի համար պատասխանատու T-բջիջների ակտիվացմանը:

Բացի այդ, նրանց խոսքով, ընդամենը 48 գրամ շոկոլադի օգտագործումը բավարար է նոր բան սովորելու եւ հիշելու ունակության բարելավման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում