Գլխուղեղը 36 ժամ ապրել է առանց մարմնի

26 ապրիլի, 2018  21:58

Յելի համալսարանի նեյրոկենսաբանները գտել են մեկ օրից ավելի ուղեղի ակտիվությունը մարմնից դուրս պահպանելու միջոցը, հայտնում է MIT Technology Review-ն:

Հետազոտողները մշակել են ուղեղի կենսապահովման BrainEx փակ համակարգը, որը արհեստական արյուն է մատակարարում օրգանի գոյության համար անհրաժեշտ բոլոր հատվածներ: Փորձարկումը կատարել են 200 խոզի վրա, այս համակարգի օգնությամբ նրանց ուղեղը առանց մարմնի ապրել է մինչեւ 36 ժամ:

Ըստ որում՝ փորձի ժամանակ գիտնականները արհեստական արյան մեջ բորբոքման դեմ նյութ են ավելացրել, որն արգելափակել է նաեւ գիտակցությունը: Այս պատճառով հայտնի չէ՝ խոզերն ինչ-որ բան զգացել են ուղեղը մարմնից անջատելու փորձերի ժամանակ:

MIT Technology Review-ի գլխավոր խմբագիր Նինադ Սիսթանի խոսքով՝ գիտնականները կցանկանային նման փորձեր կատարել մարդու ուղեղի վրա, սակայն դրա համար անհրաժեշտ է իշխանությունների թույլտվությունը, ինչպես նաեւ  «լուծել այդ փորձարկման էթիկական նրբությունները»:

Գիտնականների կարծիքով՝ միկրոշրջանառության պրոցեսները պահպանելու եւ միլիարդավոր բջիջների մահվան վտանգը բացառելու ունակությունը թույլ է տալիս փոխպատվաստագիտության մեջ իսկական բեկում առաջացնել, որի դեպքում դոնորի՝ նման համակարգերին «միացված» օրգանները երաշխավորված կերպով ծանր հիվանդներին կարող են հասնել ամբողջական եւ անխաթար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում