«Հարցրու բժշկին». Ճի՞շտ է, արդյոք, որ թութքը չբուժելու դեպքում կարող է քաղցկեղ առաջանալ

29 ապրիլի, 2018  20:38

Այսօրվա մեր հաղորդման հյուրն է կոլոպրոկտոլոգ Լեւոն Գրիգորյանը։ Նա հիշեցնում է, որ թեեւ որոշ ժողովրդական միջոցներ իսկապես կարող են օգտակար լինել, ճիշտը ժամանակին բժշկին դիմելն է, հետագա բարդություններից խուսափելու համար։

Նա պատասխանում է հետեւյալ հարցերին.

Թութքի բուժման բազմաթիվ ժողովրդական միջոցներ են հայտնի. սխտորով կաթ, խոտաբույսերով վաննաներ, ձվի դեղնուց, կարտոֆիլ, սառույց: Սրանցից ո՞րն է իսկապես օգնում: Ինչպիսի՞ քիչ ինվազիվ մեթոդներ են կիրառվում թութքի բուժման համար: Ճի՞շտ է, արդյոք, որ թութքը չբուժելու դեպքում կարող է քաղցկեղ առաջանալ: Քրոնիկ փորկապությունը որքանո՞վ է վտանգավոր: Աղիների քաղցկեղը որքանո՞վ կապ ունի էկոլոգիայի, մասնավորապես այն բանի հետ, թե ինչ տարրեր կան մեր ջրի և հողի մեջ: Կղանքի մեջ արյան առկայությունն աղիների ի՞նչ հիվանդությունների ախտանշան կարող է լինել: Ինչպե՞ս պետք է պատրաստվել կոլոնոսկոպիայի, և արդյո՞ք այն ցավոտ է: Արդյո՞ք հաստաղիքի քաղցկեղի վիրահատությունից հետո անպայման պետք է կոլոստոմա և կղանքընդունիչ տեղադրվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում