Գիտնականները գտել են պրոգերիայով հիվանդների վաղաժամ ծերացումը դանդաղեցնող միջոցը

30 ապրիլի, 2018  13:14

University of Cambridge-ի գիտնականները գտել են հիվանդների վաղաժամ ծերացումն արգելակելու միջոցը, որոնք տառապում են Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշով, որը նաեւ պրոգերիա է կոչվում:

Պրոգերիան հազվագյուտ ժառանգական հիվանդություն է, առաջանում է գենում մուտացիայի հետեւանքով, որը կոդավորում է բջջային թաղանթի ստեղծմանը եւ բջջակորիզում ԴՆԹ-ի փաթեթավորմանը մասնակցող Lamin A սպիտակուցը: Գենի արատը բերում է գենոմում վնասվածքների կուտակման եւ բջջի ռեպլիկացիայի խախտման: Պրոգերիայով հիվանդները սկսում են վաղաժամ ծերանալ, իսկ մահը վրա է հասնում միջինը 13 տարեկանում:

Հետազոտողները հայտնաբերել են, որ ռեմոդելինի միջոցով N-ացետիլտրանսֆերազա 10 (NAT10) ֆերմենտի ակտիվության ճնշումը բերում է կրծողների կյանքի տեւողության մեծացման, որոնք մարդու մոտ Հաթչինսոն-Գիլֆորդի համախտանիշին նման վիճակում են:

2018 թվականի մարտին ԱՄՆ Սենթ Լուիսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են պրոգերիայով հիվանդ երեխաների մոտ բջիջների արագ ծերացման մեխանիզմը: Պարզվել է, որ D վիտամինը բարելավում է բջջի վիճակը՝ այն երիտասարդացնելով: Գիտնականների խոսքով՝ այս վիտամինը արգելափակում է բորբոքում առաջացնող ինտերֆերոնի ակտիվացումը եւ նվազեցնում ռեպլիկացիոն սթրեսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում