Ամերիկացի գիտնականները ներկայացրել են ուղեղի արյան հոսքը լույսի միջոցով չափելու տեխնոլոգիա

1 մայիսի, 2018  17:58

Դեւիսի Քալիֆորնիայի համալսարանի կենսաբժիշկները մարդու ուղեղ արյան հոսքի չափման նոր մեթոդ են ներկայացրել: Գիտնականների խոսքով՝ այն կարելի է օգտագործել կաթվածով կամ գլխուղեղի վնասվածքներով հիվանդների համար: Թվային խցիկներով մոտեցման վրա հիմնված տեխնոլոգիան, որը նախկինում օգտագործվում էր, կօգնի ավելի արագ եւ էժան որոշել վնասված հատվածները:

Գիտնականներ Վենցզյուն Չժոուն եւ Վիվեկ Շրինիվասանը, որոնք մշակումը ներկայացրել են, ասել են, որ օգտագործել են մեթոդ, որը հիմնված է այն երեւույթի վրա, երբ լուսային ալիքները միմյանց ուժեղացնում կամ չեղարկում են այնպես, ինչպես ջրի ծփանքը: Այս պատճառով նրանք բաժանել են լուսային փունջը՝ դրանցից մեկն ընկնում է հիվանդի գլխի մեջ, իսկ մյուսը՝ ավելի հզորը, այնպես է ուղղվում, որ կրկին միանում է առաջին ճառագայթի հետ, որից հետո ազդանշանը փոխանցվում է դետեկտորին, որը վերլուծում է ստացած տվյալները:

Այսպիսի մեթոդը մեծացնում է ազդանշանը, որը ախտորոշումը մեծապես էժանացնում է՝ ֆոտոնային հաշվարկի 20 դետեկտորների փոխարեն, որոնք արժեն մի քանի հազար դոլար, հետազոտողները կարող են օգտագործել ոչ թանկարժեք CMOS հիմքով մեկ թվային լուսանկարչական խցիկ:

Ճառագայթն ուղղելիս լուսավոր մասնիկները տարածվում են տարբեր ուղղություններով, իսկ ելքում դետեկտորը հայտնաբերում է արյան եւ հյուսվածքների մուգ բծերը: Այս տատանումները տեղեկություն են տալիս արյան հոսքի մասին: Մեթոդն անվանել են ինտերֆերոչափական դիֆուզիոն ալիքային սպեկտրոսկոպիա կամ iDWS: Այս մեթոդի լրացուցիչ առավելությունն այն է, որ հետազոտողները չափումներ կատարելիս հաստատությունում լուսավորությունն անջատելու կարիք չունեն: Հետազոտությունը կարելի է անցկացնել նույնիսկ բացօթյա՝ արեգակի պայծառ լույսի ներքո: Մինչեւ հիմա գիտնականների խումբը սարքը ստուգում էր՝ կամավորների ուղեղի լուսանկարները կատարելով լաբորատորիայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում