Սամսոն Խաչատրյանն ընտրվել է Եվրոպական ազգային քնի միությունների ասամբլեայի գործադիր կոմիտեի անդամ

22 մայիսի, 2018  20:57

Քնի խանգարման հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը ընտրվել է Եվրոպական ազգային քնի միությունների ասամբլեայի (ANSS of ESRS) գործադիր կոմիտեի անդամ։ Այս մասին հայտնում է Ասոցիացիան։

Վերջերս իտալական Պարմայում տեղի ունեցած ամենամյա համաժողովի ընթացքում անցկացվեցին գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրություններ, որոնց արդյունքում Ռուսաստանի և Հոլանդիայի ներկայացուցիչների հետ մեկտեղ ընտրվեց նաև ՔԽՀԱ նախագահ Սամսոն Խաչատրյանը։

Քնի միությունների ասամբլեան (ANSS) Քնի հետազոտման եվրոպական միության (ESRS) ներքին կառույց է, որը ներկայացնում է եվրոպական քնի մասնագիտական ասոցիացիաների և միությունների շահերը։ Այդ կառույցին է անդամակցում նաև ՔԽՀԱ-ն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում