Հայաստանի դպրոցներում բոլոր բուժքույրերը կսովորեն օգնել դիաբետով հիվանդ երեխաներին

22 մայիսի, 2018  17:49

«Դիաբետ կա, խնդիր չկա» նոր ծրագրի շրջանակում , որը մեկնարկել է ապրիլին, բոլոր 1250 բուժքույրերը, որոնք աշխատում են Հայաստանի դպրոցներում, նաև երկրի մարզերից 9 մանկաբույժներ կանցնեն վերապատրաստում, որպեսզի սովորեն աշխատել 1-ին տիպի դիաբետով տառապող երեխաների հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ծրագրի ղեկավար  Կարինե Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող  ծրագիրը կտևի մեկ տարի, ու դրա ընթացքում կձեռնարկվեն մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են դիաբետով տառապող երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Եվ այսպես, դպրոցական բուժքույրերը ու մարզերի բժիշկները կստանան գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նման երեխաների հետ ավելի արդյունավետ աշխատելու համար։ Նաև կստեղծվեն աջակցության հատուկ խմբեր, որտեղ երեխաների ու նրանց ընտանիքների հետ կաշխատեն հոգեբաններ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում մինչև 18 տարեկան 545 դիաբետով հիվանդ երեխա կա։ Նրանց ճնշող մեծամասնության մոտ 1-ին տիպի դիաբետ է։ Ինչ վերաբերում է 2-րդ տիպի դիաբետին՝ նախկինում այն համարվում էր բացառապես մեծահասակների հիվանդություն, սակայն վերջերս այն ավելի հաճախ են սկսել հայտնաբերել երեխաների՝ հատկապես ավելորդ քաշ   կամ ճարպակալում ունեցող երեխաների մոտ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում