Կանոնավոր մարզումներն ավելի օգտակար են տղամարդկանց, քան կանանց համար. հետազոտություն

8 հունիսի, 2018  22:04

Կանոնավոր մարզումները տղամարդկանց եւ կանանց սիրտ-անոթային համակարգի վիճակի վրա տարբեր կերպ են ազդում, պարզել են Loughborough University-ի գիտնականները: Ինչպես ցույց է տվել 12 կամավորների մասնակցությամբ հետազոտությունը, մարզումները տղամարդկանց համար ավելի օգտակար են, քան դաշտանադադարից հետո կանանց համար:

Հետազոտության ընթացքում բոլոր կամավորներին զննել են մարզումներից առաջ եւ հետո: Մասնագետները պարզել են, որ ընդամենը մեկանգամյա ոտքով զբոսանքը դրական է անդրադարձել տղամարդկանց զարկերակային ճնշման եւ զարկերակային ռիգիդության (անոթների կարծրության) վրա: Կանանց շրջանում բարելավվել են զարկերակային ճնշման ցուցանիշները, սակայն զարկերակների կարծրությունը նախկին մակարդակին է մնացել:

Զարկերակային ռիգիդությունը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների մարկեր: Հետաքրքիր է, որ այս կարեւոր ցուցանիշի կապը զարկերակային ճնշման մակարդակի հետ դիտվել է միայն տղամարդկանց մոտ: Հնարավոր է, որ գիտնականների եզրահանգումները պիտանի լինեն մարզումների ծրագրերի մշակման համար՝ հաշվի առնելով սեռային պատկանելությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում