Աուտիզմով տղայի որոնումներին միացել են կինոլոգները

13 հունիսի, 2018  21:10

14-ամյա Հայկ Հարությունյանի որոնումներն այս պահին ընթանում են Արագածոտնի մարզի Արագած գյուղում: Ակտիվիստների տվյալներով, առավոտյան նրան տեսել է մի տատիկ, բայց կնոջը տեսնելով, տղան փախել է:

Որոնումներին շների հետ մասնակցում են կինոլոգները: Շները հոտոտել են Հայկի հագուստը եւ այժմ փրկարարները հույս ունեն, որ նրանք կկարողանան գտնել նրա հետքը: Տղայի որոնումներին մեծ թվով ակտիվիստներ են մասնակցում, նրանք տարածքը հատավածների են բաժանել եւ ամենուր փնտրում են:

Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը աուտիստ է: Նա տանից դուրս է եկել հունիսի 8-ին՝ մոտ 17:00-ին: Նրա հագին կանաչ վերնաշապիկ է, քայլում է ոտաբոբիկ, չի խոսում, մարդկանց հետ շփումից խուսափում է:

Եթե տեսնեք 14-ամյա Հայկին՝ լուսանկարի տղային, զանհարեք նրա հարազատներին (095 46 41 43, 094 19 53 35) կամ ոստիկանություն (1-02, 010 59-06-25):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում