Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության առաջացումը կապել են ուղեղի հյուսվածքներում հերպեսի վիրուսների առկայության հետ: Նրանք ենթադրել են, որ հերպեսի վիրուսը մեծացնում է ծերունական տկարամտության զարգացման ռիսկը, երբ այն հայտնվում է ուղեղում եւ խախտում է այս հիվանդության մեջ ներգրավված գեների աշխատանքը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Neuron ամսագրում:
Անցյալ տարիներին միանգամից մի քանի հետազոտություններ հայտնաբերել էին ուղեղում հայտնված հերպեսի շտամների եւ Ալցգեյմերի հիվանդության զարգացման միջեւ կապը:
Այս տեսությունը միանշանակ չի համարվում, սակայն այժմ Mount Sinai կենտրոնի ամերիկյան հետազոտողները հերպեսի վիրուսների եւ ծերունական տկարամտության միջեւ կապի նոր ապացույցներ են հայտնաբերել:
Նրանք վերլուծել են մոտավորապես 1000 մարդու ուղեղի հյուսվածքի վերաբերյալ տվյալներ: Ուղեղում Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների գրեթե 30 տոկոսի մոտ հայտանբերվել է մարդու հերպեսի վիրուսի 6-րդ եւ 7-րդ տեսակների բարձր խտություն, ընդ որում փորձին մասնակցող առողջ մարդկանց ուղեղում վիրուսներ ընդհանրապես չեն հայտնաբերվել:
Համարվում է, որ հերպեսի վիրուսն զզդում է լիմբիական համակարգի աշխատանքի վրա, որն առանցքային դեր է խաղում հույզերի, տրամադրության եւ բնազդների ձեւավորման ժամանակ: Սակայն մինչեւ վերջերս սա ընդամենը տեսություն էր՝ առանց ապացույցների հաստատման: Այժմ հետազոտողները պարզել են, որ ոչ միայն Ալցհեյմների հիվանդությամբ մարդկանց մոտ է հերպեսի վիրուսի երկու շտամների բարձր աստիճան, այլեւ վիրուսային գեները ակտիվորեն ոչնչացնում են մարդու գեները, ինչը մեծացնում է ծերունական տկարամտության ռիսկը:
Սակայն ոչ բոլոր գիտնականներն են համաձայնել այս տվյալների մեկնաբանման հետ:
«Որոշակի գեների մուտացիայով մի քանի ընտանիք կա, որոնց միշտ զարգանում է տվյալ հիվանդությունը: Դժվար է դա կապել վիրուսային էթոլոգիայի հետ: Ես կառաջարկեի զգուշորեն մեկնաբանել այս արդյունքները», — ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետիկայի պրոֆեսոր Ջոն Հարդին, որի խոսքը ներկայացնում է Guardian-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում