Գիտնականները սովորել են կոնֆետներ տպել՝ հիվանդությունների ախտորոշման համար

24 հունիսի, 2018  17:25

Մյունխենի Տեխնիկական համալսարանի (TUM) գիտնականները սովորել են դոնդողի (ժելատին) վրա միկրոէլեկտրոդային ցուցիչներ տպել: Ապագայում դա կհանգեցնի նրան, որ բժիշկները կկարողանան ցուցիչները կոնֆետների մեջ ներդնել: Այս մասին գրում է Eurek Alert-ը:

Միկրոէլեկտրոդները կարող են օգտագործվել ուղեղի եւ սրտի ազդակների ուղիղ չափման համար, սակայն դրա համար դրանք պետք է օրգանիզմում լինեն փափուկ տեսքով: Ավելի վաղ բժիշկները փորձում էին միկրոէլեկտրոդներն օգտագործել կոշտ տեսքով, սակայն մարդու օրգանիզմում նման օբյեկտները բորբոքային պրոցեսներ կամ օրգանների վնասվածք են առաջացնում:

Միաժամանակ, բժիշկներն այդ ցուցիչը ոչ միայն ներդրել են գոյություն ունեցող կոնֆետի մեջ, այլեւ այն 3D տպիչով տպել միանգամից միկրոէլեկտրոդային զանգվածից: Նման ցուցիչները կարող են չափել անգամ մկանային բջիջների ակտիվությունը:

Հետագայում փափուկ նյութերի վրա ցուցիչների տպագրությունը հնարավոր կլինի օգտագործել տարբեր բնագավառներում՝ ոչ միայն հիվանդությունների ախտորոշման համար: «Ապագայում նման տպագրված արջուկները կարող են նույնիսկ կարդիոխթանիչներ դառնալ»,- նշել են TUM-ի գիտնականները:

Ներկայում բժիշկները շարունակում է փորձարկել տեխնոլոգիան, ինչպես նաեւ փորձում են միկրոէլեկտրոդային զանգվածներից ավելի բարդ օբյեկտներ տպագրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում