«Հարցրու բժշկին». Ճի՞շտ է արդյոք, որ նարկոզը վատ է անդրադառնում մարդկանց հիշողության վրա

15 հուլիսի, 2018  20:38

Մեր հաղորդման այսօրվա հյուրն է անեսթեզիոլոգ Հայկ Հովհաննիսյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին.

Անզգայացման ինչպիսի՞ տեսակներ կան: Ինչո՞վ են տարբերվում ողնուղեղային եւ էպիդուրալ անզգայացումը: Նախկինում նշիկների կամ կույր աղիքի հեռացման համար կիրառվում էին անեսթեզիայի տեղային տեսակները: Հիմա ավելի շատ ընդհանուր անզգայացում են առաջարկում, ինչի՞ հետ է սա կապված: Ճի՞շտ է արդյոք, որ նարկոզը վատ է անդրադառնում մարդկանց հիշողության եւ մտավոր ունակությունների վրա: Ինչո՞ւ որոշ մարդիկ նարկոզից հեշտ են դուրս գալիս, իսկ որոշները՝ դժվար: Սա կապված է օրգանիզմի առանձնահատկությունների՞, թե՞ նարկոզի որակի եւ դոզայի հետ: Նարկոզի գերդոզավորման հետեւանքով ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ: Իսկ դոզայի անբավարարության հետեւանքով: Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ հիվանդի ինտուբացիայի ժամանակ: Կանխատեսելի՞ են անեսթեզիայի ժամանակ ալերգիկ ռեակցիան եւ անաֆիլակտիկ շոկը, թե՞ դա ուղղակի ճակատագիր է: Անեսթեզիոլոգն ինչո՞ւ պետք է պարտադիր մասնակցի վիրահատության ամբողջ ընթացքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում