«Հարցրու բժշկին». Քիմիաթերապիայից մի՞շտ են մազերը թափվում

22 հուլիսի, 2018  20:55

Մեր հաղորդման այսօրվա հյուրն է քիմիաթերապեւտ Լեւոն Բադալյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին.

Քաղցկեղի բուժման ժամանակ ինչպե՞ս է գործում քիմիաթերապիան: Ի՞նչ է նեոադյուվանտ եւ ադյուվանտ քիմիաթերապիան: Ինչպիսի՞ն է քիմիաթերապիայի արդյունավետությունը քաղցկեղի տարբեր տեսակների բուժման ժամանակ: Կա՞ն քաղցկեղի տեսակներ, որոնց դեպքում երբեք քիմիաթերապիա չեն կիրառում: Ինչո՞ւ Հայաստանի բնակիչները հնարավորության դեպքում ձգտում են արտասահմանում ստանալ քիմիաթերապիա: Ո՞ր դեպքերում է քաղցկեղի բուժման համար, այնուամենայնիվ, անհրաժեշտ արտասահման մեկնել: Քիմիաթերապեւտիկ բոլո՞ր դեղամիջոցներն են Հայաստանում գրանցված եւ հասանելի: Արդյոք բուժման բոլո՞ր ժամանակակից սխեմաներն այսօր կիրառվում են Հայաստանում: Ինչո՞վ է 5-ամյա ռեմիսիա հասկացությունը տարբերվում առողջանալուց: Ժամանակակից բժշկության զինանոցում ի՞նչ մեթոդներ կան քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունը մեղմելու համար: Քիմիաթերապիա ստանալու ժամանակ կարելի՞ է սպորտով զբաղվել։ Կիրառվո՞ւմ է արդյոք քիմիաթերապիան այլ, ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման համար։ Քիմիաթերապիայից մի՞շտ են մազերը թափվում: Ինչի՞ց է դա կախված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում