Պլաստիկը վտանգավոր է արական սեռական օրգանների համար. հետազոտություն

28 հուլիսի, 2018  23:47

Պլաստիկում պարունակվող միացությունները կարող են ազդել ոչ միայն ընդհանրապես առողջական վիճակի վրա, այլեւ արական սեռական օրգանների չափերի վրա: Ավելին, Մելբուրնի համալսարանի գիտնականների կարծիքով, հատկապես այս միացությունների պատճառով է աճում տղաների թիվը, որոնք ծնվում են սեռական օրգանների արատներով:

Գիտնականները որպես ապացույց նշում են մարդկանց եւ կենդանիների հետազոտությունների արդյունքները: Նրանց համար հիմնական հետաքրքրություն է ներկայացրել հիպոսպադիան՝ արական միզասեռական համակարգի զարգացման արատ, որին հատուկ է առնանդամի գլխիկի հիմքի վրա արտաքին միզանցքի տեղաշարժը դեպի պսակաձեւ ակոսի, առնանդամի բնի, ամորձապարկի կամ շեքի հատված: Հիպոսպադիան ուղեկցվում է առնանդամի ծռմամբ, միազարձակության խանգարմամբ, մեզով շեքի մաշկի գրգռմամբ, հոգեբանական դիսկոմֆորտով, սեռական ֆունկցիայի խանգարմամբ:

Քիմիական միացությունները, որոնց թվում բիսֆենոլ А-ն, ֆտալատները, պարաբենները, ատրազինը (որոնք առկա են պլաստիկում, կենցաղային քիմիայում, կոսմետիկայում, հերբիցիդներում) մարդու մարմնի մեջ են ընկնում ջրի կամ սնունդի հետ: Դրանք բոլորն անդրադառնում են հորմոնալ ֆոնի վրա եւ կարող են մեծ թվով խնդիրներ առաջացնել: Դեռեւս 2014 թվականին Կառլսթադի համալսարանը կապ էր հայտնաբերել ֆտալատների եւ հետանցքի ու առնանդամի հիմքի միջեւ հեռավորության կրճատման միջեւ:

Իսկ 2015 թվականին ֆրանսիացի գիտնականները նախազգուշացրել էին հորմոնալ ֆոնի վրա ազդող միացությունների ազդեցության հետեւանքով հղիության ժամանակ խանգարումների եւ հիպոսպադիայի վտանգի  մասին: Եվ սա միակ հետազոտությունը չէ, որը նշում է տարածված միացությունների վտանգավորության մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում