Օրական 2 գավաթ սուրճը կարող է ձեզ քնից զրկել տարիներ հետո

13 օգոստոսի, 2018  17:09

Սուրճի օգտագործումը կարող է մարդու քնի որակի վրա բացասական ազդեցություն ունենալ՝ ուղեղի վրա ներգործելու պատճառով: Տարիներ շարունակ ամեն օր սուրճ խմելու հետեւանքով կարող է քնի ցմահ վատթարացում առաջանալ՝ այն պատճառով, որ սուրճը սեղմում է մարդու ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է քնի համար, պնդում են Հարավկորեական համալսարանի գիտնականները:

Հետազոտությանը մասնակցել է 162 մարդ: Մասնակիցներին հարցրել են, թե օրական քանի գավաթ սուրճ են խմում եւ որքան է տեւում քունը:

Կարճ հարցազրույցից հետո փորձարկվողների գլխուղեղի ՄՌՏ են անցկացրել՝ որոշելու համար ելունդաձեւ գեղձի ծավալը. գլխուղեղի հատված, որը պատասխանատու է քնի եւ հանգստի ժամանակ մելատոնինի արտադրման համար:

Գիտնականները պարզել են, որ այս ըմպելիքի սիրահարների ելունդաձեւ գեղձի ծավալը 20 տոկոսով փոքր է, քան նրանց մոտ, ովքեր չափավոր քանակությամբ են սուրճ խմում կամ ընդհանրապես չեն օգտագործում: Կոֆեինի մշտական օգտագործման ազդեցությամբ այս գեղձի գերչորացումը կարող է ապահովել քնի ցմահ վատթարացումը, կարծում են գիտնականները:

Մասնագետները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն լուծել տարեցների քնի խնդիրները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում