Արյան անալիզը կարող է երիկամների քաղցկեղը կանխատեսել ախտորոշումից շատ ավելի առաջ

13 օգոստոսի, 2018  18:21

Երիկամների հիվանդության կրիտիկական բիոմարկեր KIM-1-ը կարող է օգնել քաղցկեղի զարգացումը կանխատեսել կլինիկական ախտորոշումից շատ ավելի առաջ: Մեծ Բրիտանիայի Առողջության ազգային ինստիտուտի գիտնականներն առաջարկում են քաղցկեղի պոտենցիալ զարգացումը որոշել այս մարկերի եւ սովորական արյան անալիզի միջոցով:

Clinical Cancer Research ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ գիտնականները Իսրայելական ախտորոշման կենտրոնից գործընկերների հետ հարց են բարձրացրել՝ արյան անալիզն արդյոք կարո՞ղ է հայտնաբերել KIM-1 մարկերի ավելի մեծ խտությունը՝ հիվանդների երիկամների վնասվածքը, որոնց մոտ հաջորդ 5 տարիներին կարող է քաղցկեղ զարգանալ: Նրանց արդյունքները ցույց են տալիս, որ մարկերը կարողացել է հիվանդությունը կանխատեսել մեծ ճշգրտությամբ:

Ավելի ուշ հետազոտության ղեկավար Վենկատա Սաբիսետին եւ նրա գործընկերները KIM-1-ի խտությունը չափել են հիվանդների փորձանմուշներում, որոնք ընդգրկված էին Քաղցկեղի եւ սնունդի եվրոպական հետազոտության մեջ (EPIC): Գիտնականների խումբը համեմատել է 190 մասնակիցների մարկերի մակարդակը, որոնց մոտ քաղցկեղ էին կասկածում, եւ նույն տարիքի, քաշի, վնասակար սովորություններով 190 համապատասխան  մասնակիցների մոտ, որոնք առողջ են եղել: Առաջին խմբում մարկերը կրկնակի բարձր ցուցանիշ է ունեցել:

«Երիկամների քաղցկեղի վաղ հայտնաբերումը կարող է հազարավոր կյանքեր փրկել: Դա տեղի է ունենում, քանի որ մենք կարողանում ենք քաղցկեղը վաղ փուլում բուժել, սակայն երիկամների պրոգրեսիվ հիվանդությամբ հիվանդների շրջանում մահացությունը շատ բարձր է,- նշել է գիտնական Վենկատա Սաբիսետին: - Մեր արդյունքները ցույց են տալիս, որ հետագա մշակմամբ КIM-1-ն ունի երիկամների վաղ, բուժվող քաղցկեղով հիվանդների հայտնաբերման պոտենցիալ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում