• Latest news

Կաթված տարած հիվանդը սկսել է խոսել երկու օտար լեզուներով՝ շնորհիվ AI-ի հիմքով նոր տեխնոլոգիայի

22 մայիսի, 2024  20:42

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի նյարդավիրաբույժների և արհեստական ​​բանականության մասնագետների թիմը՝ որոշակի հաջողության է հասել՝ վերականգնելով կաթվածից հետո խոսելու ունակությունը կորցրած հիվանդի խոսքը:

Գիտնականների խումբը, ըստ Nature Biomedical Engineering գիտահանրամատչելի հանդեսում հրապարակված հոդվածի՝ նյարդա-համակարգչային ինտերֆեյս է ներդրել հիվանդ Պանչոյի գանգում և ստացված տվյալների վրա արհեստական ​​ բանականության եղանակներ կիրառել՝ օգնելու համար հիվանդին՝ վերականգնելու խոսելու ունակությունը:

Կամավոր Պանչոն, որ ի ծնե իսպանախոս էր՝ իր ընդունակությունների մեծ մասը կորցրել էր, երբ 20 տարեկանում կաթված էր ստացել։ Մի քանի տարի անց նա սովորել է  կարդալ և մտքում իսպաներենից անգլերեն բառեր է թարգմանել:

Բոլորովին վերջերս նա ներգրավված էր հետազոտական ​​նախագծում, որտեղ էլեկտրոդներով զանգվածն ամրացվել է նրա ուղեղի այն հատվածի մակերեսին, որը պատասխանում է լեզվի մշակման համար. նրա գանգի միակցիչը նյարդա-համակարգչային ինտերֆեյսին հնարավորություն է տվել միանալ համակարգչին:

Հաջորդ երեք տարիների ընթացքում Պանչոն վերապատրաստում է անցել։ Նրան ցույց են տվել բառեր համակարգչի էկրանին, ապա խնդրել մտովի կրկնել դրանք: Մինչ նա զբաղվում էր դրանով, զոնդը կարդում էր նրա ուղեղի ալիքները և փորձում դրանք վերածել դրանք իր կարդացած բառի:

Պանչոյին ցույց են տվել և՛ իսպաներեն, և՛ անգլերեն բառեր՝ իր մարզման շրջանակում: Համակարգը 88%-ով ճշգրիտ է որոշել՝ երբ է Պանչոն խոսում իսպաներեն և երբ՝ անգլերեն, իսկ 75%-ով՝ ամբողջական բառեր վերծանելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել