Նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման եւ բուժման նոր մեթոդները օգնում են նվազեցնել մահացությունը նորածինների շրջանում. մասնագետ

21 օգոստոսի, 2018  14:29

Նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման եւ բուժման նոր մեթոդների ներդրման շնորհիվ այս հիվանդության պատճառով նորածինների մահացությունը կարելի զգալի կերպով կրճատել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց մանկական վիրաբույժ Արման Հարությունյանը:

Ըստ խոսքով՝ «Մուրացան» ԲԿ-ում, որտեղ ինքն աշխատում է, արդեն մեկուկես տարի է կիրառվում են Ավստրիայում կիրառվող մոտեցումներն եւ արձանագրությունները: Այս ժամանակահատվածում Նեկրոտիկ էնտերոկոլիտից մահվան որեւէ դեպք չի գրանցվել:

Նեկրոտիկ էնտերոկոլիտը ծանր հիվանդություն է. այն առաջանում է հիպոքսիկ-իշեմիկ վնասվածքից, որի հետեւանքով նորածնի (սովորաբար վաղածին) մոտ աղիքային հյուսվածքի նեկրոզ է սկսվում: Ժամանակին ախտորոշել հիվանդությունը, մասնագետի խոսքով, չափազանց դժվար է, քանի որ սկզբում այն հատուկ ախտանշաններ չունի, իսկ երբ այդ ախտանշանները հայտնվում են, արդեն շատ ուշ է լինում:

Աշխարհում, ինչպես նշեց Արման Հարությունյանը, նորածինների մահացության դեպքերի մոտ 50-60 տոկոսը կապված է այս հիվանդության հետ: Սակայն Ավստրիայում կանխարգելման եւ բուժման ժամանակակից մոտեցումների շնորհիվ մահացությունը 2-3 տոկոսով կրճատվել է:«Մուրացան» ԲԿ-ում յուրաքանչյուր տարի նեկրոտիկ էնտերոկոլիտ է ախտորոշվում նորածինների մոտ 70-80 տոկոսի մոտ: Ավստրիական մոտեցումները ներդնելուց առաջ այս հիվանդությունից մահացության մակարդակը Հայաստանում բավականին բարձր էր, սակայն այժմ այն սկսել է նվազել եւ ավելի շատ կկրճատվի, եթե այդ մոտեցումներին սկսեն հետեւել բոլոր հիվանդանոցներում, ինչպես պնդում են փորձագետները:

Հայ գործընկերների հետ իր փորձով կիսվելու համար օգոստոսի 21-22-ը Երեւանի Պետական Բժշկական Համալսարանում ընթացող միջազգային գիտաժողին եկել էր նաեւ ավստրիական Գրացի համալսարանի նեոնատոլոգիայի պրոֆեսոր Բերնթ Ուրլեսբերգերը: Նշենք, որ «Ժամանակակից մոտեցումները նեոնատոլոգիայում. նեկրոտիկ էնտերոկոլիտը նորածինների մոտ. ախտորոշման, բուժման եւ կանխարգելման նոր ուղղությունները» գիտաժողովի մասնակիցները վկայագրեր կստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում