Որոշ խաչածաղկավոր բանջարեղեններ, այդ թվում՝ կաղամբն ու բրոկոլին, նվազեցնում են աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Սա, իհարկե, նորություն չէ, սակայն մինչեւ վերջերս մասնագետները չգիտեին, թե ինչու են այդ մթերքներն այդքան օգտակար: Ֆրենսիս Կրիկի ինստիտուտի մասնագետներին հաջողվել է լույս սփռել այդ հարցի վրա:
Պարզվում է՝ դրական ազդեցություն է ունենում ոչ միայն բջջանյութը, այլեւ հակաքաղցկեղային միացությունները, որոնք արտադրվում են այս բանջարեղենները ծամելու պրոցեսում:
Հայտնի է, որ, ինչպես եւ մաշկը, աղիների պատերը նույնպես մշտապես թարմանում են, ինչի համար 4-5 օր է պահանջվում: Սակայն թարմացման պրոցեսը պետք է խստորեն վերահսկվի, հակառակ դեպքում, հնարավոր է քաղցկեղի կամ բորբոքումների առաջացում:
Միացությունը, որը հայտնի է ինդոլ-3-կարբինոլոմ, արտադրվում է բանջարեղենը ծամելու ընթացքում: Կարեւորը, որպեսզի դրանք նվազագույն ջերմային մշակման ենթարկվեն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում