Ավոկադոն կանխում է մետաբոլիկ համախտանիշի զարգացումը

24 օգոստոսի, 2018  22:23

Իրանի բժշկագիտության համալսարանը խորհուրդ է տալիս սննդակարգում ավոկադո ներառել՝ դիաբետի զարգացման վտանգը կանխելու համար: Մասնագետների կարծիքով՝ ավոկադոն կանխում է մետաբոլիկ համախտանիշի զարգացումը:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են ավոկադոյի օգտակար հատկություններին վերաբերող 130 գիտական աշխատանք: Պարզվել է, որ այն առավել արդյունավետ է խոլեստերինի նվազման հարցում: Գիտնականները դա կապում են այն հանգամանքի հետ, որ ավոկադոյում բարձր խտության լիպոպրոտեին կա (այսպես կոչված, օգտակար խոլեստերին, որն ապահովում է ճարպերի մշակմանն ու օրգանիզմից այն դուրս բերելուն):

Բացի այդ՝ կանոնավորապես ավոկադո ուտելու դեպքում հնարավոր է նվազեցնել թրոմբի կազմավորման, սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման, ճարպակալման եւ դիաբետի վտանգը: Ավոկադոն նաեւ լյուտեին եւ զեակսանտին է պարունակում, որոնք պայքարում են աչքերի ցանցաթաղանթի դիստրոֆիայի դեմ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում