Չին գիտնականները պարզել են, թե ինչպես է աշխատում ուղեղի գործառույթները կարգավորող գենը, որի պակասը կարող է պոտենցիալ կերպով աուտիզմ առաջացնել:
Ինչպես հայտնում է Xinhua-ն, PAK2 սերին/տրեոնինկինազը PAK2 գենի կողմից կոդավորված ֆերմենտ է: Այն կարեւոր դեր է խաղում ցիտոսկելետի վերակազմավորման մեջ եւ կարող է վերահսկել բջիջների աճն ու մահը: Նախկինում դրա ֆունկցիան կենտրոնական նյարդային համակարգում անհասկանալի էր:
Մկների վրա արված փորձարկման ժամանակ Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները PAK2 գենը հեռացրել էին բջիջներից: Պարզվել է, որ այդ պայմաններում նեյրոնները սկսում են աննորմալ կերպով գործել, ինչի հետ կապված կրծողների մոտ աուտիստներին հատուկ վարքագիծ էր դրսեւորվում:
PAK2-ների բազմաթից մուտացիաներ էին հայտնաբերվել նաեւ աուտիզմով տառապող հիվանդների մոտ: Ավելի վաղ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աուտիզմի հետ ավելի քան 800 գեն է կապված:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում