• Latest news

Մարդիկ սեքսով այնքան հաճախ չեն զբաղվում, որքան ընդունված է կարծել

3 սեպտեմբերի, 2018  23:51

Իրականում ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք սեքսով այնքան էլ հաճախ չեն զբաղվում, որքան, չգիտես ինչու, ընդունված է կարծել: Այս մասին են վկայում Ipsos մարքեթինգային ընկերության երկարաժամկետ հետազոտության արդյունքները:

Հետազոտության շրջանակում բրիտանացիներին  եւ ամերիկացիներին  հարցրել են, թե, իրենց կարծիքով, վերջին 4 շաբաթներին 18-29 տարեկան իրենց հայրենակիցները քանի անգամ են սեքսով զբաղվել: Հարցվածների կարծիքով՝ այս ցուցանիշը հավասար է 14 սեռական շփման: Մինչդեռ սեքսուալ վարքագծի համալիր հետազոտության արդյունքներով՝ իրականում խոսքը բրիտանացիների մոտ 5 եւ ամերիկացիների մոտ 4 սեռական ակտի մասին է:

Հարցմանը մասնակցած տղամարդիկ կանանց վերաբերյալ ավելի շատ են սխալվել՝ ենթադրելով, որ նրանք սեքսով զբաղվում են ամսական միջինը 22 անգամ: Սակայն իրական թիվը մոտ 5 անգամ պակաս է:

Նույն հետազոտության շրջանակում հարցվողները պետք է պատասխանեին հարցին, թե, իրենց կարծիքով, կյանքի ընթացքում սեքսուալ քանի զուգընկեր են ունեցել 45-ից մինչեւ 54 տարեկան մարդիկ: Ուշագրավ է, որ այս դեպքում հարցվածների ենթադրությունները միջինը համապատասխանել են թվին, որը տղամարդիկ հայտնում են իրենց մասին:

Այսպես՝ հարցված նշված տարիքի ավստրալացիները եւ բրիտանացիները կյանքի ընթացքում 17 զուգընկեր են ունեցել, իսկ ամերիկացիները՝ 19: Սակայն եթե համեմատենք տղամարդկանց եւ կանանց պատասխանները, ապա տվյալները տարօրինակ կերպով չեն համընկնում՝ կանանց սեքսուալ զուգընկերների թիվը կրկնակի քիչ է եղել:

Հաշվի առնելով, որ հետազոտությանը մասնակցել են հետերոսեքսուալ տղամարդիկ եւ կանայք, մասնագետներն աշխատել են այս գործոնի բացատրությունը գտնել: Ամենահավանականն այն է, որ տղամարդիկ գիտակցաբար այս թվերը մեծացնում են, իսկ կանայք հակառակը՝ նվազեցնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է