«Հարցրու բժշկին». Այսօր վիտամին D-ն լուրջ խնդիր է դարձել, չնայած մենք արեւային երկիր ենք

16 սեպտեմբերի, 2018  20:38

Այսօրվա մեր հաղորդման հյուրն է լաբորատոր բժիշկ Մարինե Մանուկյանը։ Նա պատասխանում է հետեւյալ հարցերին։

Ինչո՞ւ են խորհուրդ տալիս անալիզներից շատերը հանձնել առավոտյան սոված: Ո՞ր անալիզները հանձնելու համար օրվա ժամը նշանակություն չունի: Իսկ ո՞ր անալիզների համար նշանակություն չունի սնունդ ընդունելը: Ո՞ր անալիզների համար շատ կարեւոր է հանձնելու ժամը։ Դեղեր ընդունելը ազդո՞ւմ է անալիզների պատասխանների վրա։ Ինչո՞ւ է խորհուրդ տրվում աղիքային ինֆեկցիայի կամ ճիճվի ստուգման համար կղանքի անալիզը մի քանի անգամ հանձնել: Ինչո՞ւ անալիզներ հանձնելիս մեծ նշանակություն ունի ստերիլությունը եւ հիգիենայի կանոններին հետեւելը: Անալիզ հանձնելիս որեւէ հիվանդությամբ վարակվելու վտանգ կա՞: Ինչո՞ւ են անհրաժեշտ նախավիրահատական լաբորատոր հետազոտությունները։ Իսկ ինչի՞ համար են հետվիրահատական լաբորատոր հետազոտությունները։ Այսօր քաղցկեղի ախտորոշման համար լաբորատոր անալիզների ի՞նչ տեսակներ կան: Ի՞նչ անալիզներ է կարելի օգտագործել տարբեր սքրինինգների համար: Այսօր մարդիկ շատ հաճախ առանց բժշկի նշանակման են գալիս այսպես կոչված «մոդայիկ» անալիզներ հանձնելու։ Որո՞նք են դրանք։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում