Փոստային նամականիշերի միջոցով իմպոտենցիայի դիագնոստիկայի մեթոդը արժանացել է Շնոբելյան մրցանակի

15 սեպտեմբերի, 2018  19:30

Հարվարդի համալսարանում (ԱՄՆ) տեղի է ունեցել Շնոբելյան մրցանակի 28-րդ մրցանակաբաշխությունը, որը տրվում է այն հետազոտությունների համար, որոնք «նախ ծիծաղեցնում են, իսկ հետո ստիպում են մտածել»:Վերարտադրողական տեխնոլոգիաներ անվանակարգում հաղթել են Օրեգոնի համալսարանից մասնագետները, որոնք առաջարկել են փոստային նամականիշերի միջոցով իմպոտենցիա ախտորոշել: Այդ նպատակով 4 փոստային նամականիշերը կպցնում են իրար եւ հանգիստ վիճակում գտնվող առնանդամի շուրջ են ամրացնում: Եթե առավոտյան օղակը պատռված լինի, նշանակում է գիշերը տղամարդու մոտ էրեկցիա է եղել եւ նրա իմպոտենցիան կապված է հոգեբանական գործոնի հետ:

Միչիգանի համալսարանից Մարկ Միթչելը եւ Դեւիդ Ուորթինգերը արժանացել են մրցանակի երիկամներում քարերը բուժելու յուրահատուկ միջոցի համար՝ «ամերիկյան բլուրներ» նստելով: Նրանց խոսքով, ատրակցիոնը օգնում է 70 տոկոս հիվանդներին ազատվել երիկամների քարերից: Ընդ որում բուժման արդյունավետությունը կախված է նրանից, թե որտեղ է նստած հիվանդը. եթե ատրակցիոնի գնացքի վերջին վագոնում, ապա 64 տոկոս, եթե առաջին՝ ապա 16 տոկոս: Այդ տվյալները ստանալու համար գիտնականները մի քանի օր Դիսնեյլենդում «ամերիկյան բլուրներ» են նստել՝ օգտագործելով 174 քարերով երիկամների մոդելներ:Ճապոնացի բժիշկ Ակիրա Խորիուչին արժանացել է Բժշկական կրթություն մրցանակին. նա սովորել է էնդոսկոպի օգնությամբ կոլոնոսկոպիա անել (հաստ աղիքի մակերեւույթի զննություն). Դրա համար հիվանդը պետք է նստի մոնիտորի առջեւ աթոռին, աջ ձեռքով սեղմի էնդոսկոպի հեռակառավարման վահանակը, իսկ ձախով փորձի այն մտցնել հետանցքի մեջ:Առողջ սնվելու համար Շնոբելյան մրցանակը շնորհվել է բրիտանական Բրայթոն համալսարանից Ջեյմս Քոուլին, որը ապացուցել էր, որ մարդակերությունը վատ ազդեցություն ունի մարդու ֆիզիկական վիճակի վրա:Բանն այն է, որ հոմինիդների ներքին օրգանների եւ մկանների կալորիականությունը, որոնց պատկանում է homo sapiens-ը շատ ավելի ցածր է, քան վայրի կենդանիների միսը: Բացի այդ մարդու հյուսվածքներում քիչ են սննդարար նյութերը:«Կենսաբանություն» անվանակարգում շվեդ գիտնականներն են հաղթել, ովքեր մի քանի օր գինու համտեսողներին խմեցնում էին ճանճով գինի: Պարզվել է, որ եթե Drosophila melanogaster ճանճին մտցնենք գավաթի մեջ, իսկ հետո արագ հանենք, մարդը միեւնույն է կկարողանա զգալ միջատի համը: Այսպիսով, նշում են կենսաբանները, մարդիկ կարող են համով ճանաչել ճանճերի արտազատած ֆերոմոնները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում