Չնայած սարսափելի այրվածքներին, կինն ամուսնացել է (ֆոտո)

17 սեպտեմբերի, 2018  15:46

Լյուքսեմբուրգի բնակչուհին հրաժարվել է հարսանիքը չեղարկել, չնայած ամբողջ մարմնի այրվածքներին:

Հարսանիքից երեք ամիս առաջ Մարգա Աբեհո-Մոմպերը ուղեւորվել էր Ֆիլիպիններ ծնողների մոտ: 30-ամյա հարսնացուն որոշել էր վառել բակի վառարանը՝ ուտելիք պատրաստելու համար: Կինը կրակի մեջ լրագիր է գցել, սակայն դրա մի կտորը պոկվել է, շարունակել այրվել, եւ կրակը տարածվել է նրա ձեռքին մնացած կրակը բռնկելու հեղուկով շշին: Այն պայթել է՝ կնոջ ամբողջ մարմնին այրվածքներ առաջացնելով:

Աբեհո-Մոմպերն անմիջապես նետվել է դեպի ոչ հեռվում գտնվող ցնցուղ: Կինը սկզբում կարծել է, թե շատ քիչ է այրվել, սակայն հիվանդանոց հասնելով «ցավը շամփրել է ամբողջ մարմինը», պատմել է նա:

Աբեհո-Մոմպերի մարմնի երրորդ մասից ավելին ծածկված էր այրվածքներով, այդ թվում՝ դեմքը, ձեռքերը եւ կուրծքը: Կինը վախենում էր հայելու մեջ իրեն նայել, իսկ հիվանդանոցի այցելուները նրան հանդիպելիս բացականչություններ էին արձակում: Նա ինչ-որ ժամանակ չէր կարողանում քայլել, ուտել եւ իր մասին հոգ տանել:

Հաջորդ 2 ամիսներին նրան յուրաքանչյուր 10 օրը մեկ մաշկ էին փոխպատվաստում եւ վիրակապում: Գործողությունը կատարվում էր ընդհանուր նարկոզով, քանի որ նրա համար դա շատ ցավոտ էր: Միջադեպից երեք շաբաթ հետո Աբեհո-Մոմպերին այցելել է նրա փեսացուն: Կինն անչափ վախենում էր, որ նա չի ցանկանա իր հետ մնալ, սակայն տղամարդը ստանձնել է կնոջ ամբողջ հոգածությունը եւ տառացիորեն նրա ստիպել է սովորել վերստին քայլել:

Միջադեպից հետո երեք ամիս անց Ֆրանսիայում տեղի է ունեցել զույգի հարսանիքը: Հարսնացուի զգեստի տակ առկա էին կոմպրեսի վիրակապերը, իսկ ոճաբանն օգնել էր ծածկել սպիները: Աբեհո-Մոմպերը հայտարարել է, որ միջադեպի հետեւանքներն իր հարսանիքը «էլ ավելի առանձնահատուկ օր են դարձրել», քանի որ դարձել են իրենց սիրո ապացույցը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում