Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված հիվանդություններից է։ Քաղցկեղի այս տեսակը կանանց մոտ քաղցկեղից մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում է (առաջին տեղում թոքերի քաղցկեղն է):
Ի՞նչ կարելի է անել կրծքագեղձի քաղցկեղը կանխելու համար։
Հետեւեք առողջ սննդակարգիԲազմազան սննդակարգը՝ ներառյալ բանջարեղենը, միսը եւ սպիտակուցները, օգտակար ճարպերը եւ բջջանյութը, ահհրաժեշտ է առողջության պահպանման եւ օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու համար։ Իսկ ահա, շաքարը եւ մշակված միսը (նրբերշիկ, ապուխտ եւ այլն) սննդակարգում պետք է սահմանափակել։
Զբաղվեք սպորտովՀետազոտությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը 10-30 տոկոսով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Բավարար է շաբաթական մի քանի անգամ 30 րոպեանոց վազքը։
Մի ծխեքԾխելը մեծացնում է կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Չի կարելի մոռանալ, որ ծխախոտը թոքերի քաղցկեղի, միզապարկի քաղցկեղի եւ այլ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է։
Նորածիններին հնարավորինս երկար կերակրեք կրծքովԿրծքով կերակրելն օգտակար է ոչ միայն երեխայի, այլեւ մոր համար։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ 12 ամիսը մեկ կրծքով կերակրելը 41 տոկոսով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այսպիսով, որքան երկար կերակրեք կրծքով, այնքան լավ ձեր կրծքի առողջության (եւ ձեր երեխայի) համար։ կարծիք կա, որ լակտացիայի ընթացքում էստրոգենի ցածր մակարդակը նվազեցնում է հիվանդության առաջացման վտանգը։
Սահմանափակեք ալկոհոլի քանակըԱլկոհոլի չարաշահումը կապված է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման մեծ հավանականության հետ։ Կանանց խորհուրդ է տրվում օրական 1 բաժակ գինուց ավել չխմել։
Պահպանեք առողջ քաշըԱվելորդ քաշը եւ ճարպակալումը նույնպես կարող են նպաստել կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում քաշը պահել նորմայի սահմաններում։ Նորմալ է համարվում մարմնի քաշի ինդեքսի 20-25 ցուցանիշը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում