Կտավատի սերմերը պաշտպանում են ուռուցքային հիվանդություններից. հետազոտություն

10 հոկտեմբերի, 2018  12:17

Կտավատի սերմերի օգտագործումը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղից մահվան հավանականությունը:

Journal of Clinical Oncology-ն հայտնում է, որ որոշ հատիկաբույսերի ու բանջարեղենի մեջ պարունակվող միացությունները կարող են ոչ միայն ոչնչացնել քաղցկեղային բջիջները, այլեւ կանգնեցնել նոր բջիջների աճը՝ դրանով կանխելով երկրորդական ուռուցքների առաջացումը: Խոսքը ֆիտոէստրոգենների մասին է, որոնցից առավել կարեւոր դեր ունեն լիգնանները:

Լիգնանների պարունակության առավել մեծ մակարդակ է հայտնաբերվել կտավատի սերմերում: Սրա հետ կապված՝ գիտնականները խորհուրդ են տալիս հետեւել բանջարեղեն, կտավատի սերմեր, ինչպես նաեւ խոշոր աղացած ալյուրից մթերքներ պարունակող սննդակարգի:

Մասնագետները համոզված են, որ լիգնանները նվազեցնում են ոչ միայն դաշտանադադարից հետո կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը, այլեւ մահացության: Կտավատի սերմերը պարունակում են A, В1, В2, В3, В6, В9, C վիտամիններ, բջջանյութ, օմեգա-3, օմեգա-6, օմեգա-9 ճարպաթթուներ, ամինաթթուներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում