Էմբոլիզացիա. Նորագոյացությունը հնարավոր է հեռացնել` առանց բաց վիրահատության

16 հոկտեմբերի, 2018  22:10

էմբոլիզացիաները «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվում են 2014 թվականից: Բժշկության մեջ դեռեւս երիտասարդ այս ճյուղն այլընտրանք է բոլոր այն դեպքերի համար, երբ հիվանդն ունի նորագոյացություն, սակայն նրան վիրահատական սեղանին պառկեցնելը կարող է կյանքը կորցնելուն համարժեք լինել: Մյուս կողմից, այլընտրանք բոլոր նրանց համար, ովքեր խուսափում են բաց վիրահատություններից:  

Էմբոլիզացիաները որքան էֆեկտիվ, նույնքան էլ քիչ ռիսկեր պարունակող միջամտություններ են, որոնք կատարվում են տեղային ցավազրկումով եւ ներանոթային ճանապարհով:

Աճուկային հատվածից անոթի մեջ տեղադրվում է  բարակ կատետր, այնուհետեւ ռենտգեն հսկողությամբ  կատետրի միրջոցով ավելի բարակ կատետրներն  անցկացվում են տվյալ օրգանի ուռուցքը սնուցող զարկերակներ:  Դրանք խցանվում են՝ չվնասելով կոնկրետ օրգանը:

Այժմ «Էրեբունի» ԲԿ-ում էմբոլիզացիաները կատարվում են լյարդի նորագոյացությունների, արգանդի միոմայի, շականակագեղձի ուռուցքի եւ երիկամների անեւրիզմաների դեպքերում: Այս ամենը կատարվում է՝ առաջնորդվելով այս սկզբունքով, որ հիվանդը, հնարավորության դեպքում, հիվանդանոցում պետք է մնա ոչ թե օրեր, այլ ժամեր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում