Հայաստանում ի՞նչ գործոններ են ազդում մազաթափության վրա. պարզաբանում է մաշկաբանը

29 հոկտեմբերի, 2018  18:18

Գլխի մազաթափությունը շատերի կողմից չափազանց հիվանդագին է ընկալվում եւ դիտվում է որպես լուրջ կոսմետիկ թերություն: Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար ճաղատացումն իսկական ողբերգություն է, եւ այս խնդրի դեմ պայքարի համար հաճախ օգտագործվում են ոչ ավանդական բժշկության մեթոդները:

Մինչդեռ մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշում է, որ մազաթափության ինքնաբուժումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ: «Հայաստանում մազաթափությունը հաճախ է դիտվում, սակայն, ցավոք, քչերն են դրան որպես հիվանդություն վերաբերվում, որը մասնագիտական բուժման կարիք ունի»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանում մազաթափությունը պայմանավորված է, մասնավորապես, ազգային սնունդի առանձնահատկություններով (այսինքն՝ մեծ քանակությամբ յուղոտ եւ քաղցր մթերքների գործածմամբ), կլիմայական պայմաններով: Դրանից բացի, իր դերակատարումն ունի նաեւ տղամարդկանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակը:

Մաշկաբանն ընդգծում է, որ մազաթափության դեպքում անհրաժեշտ է բժշկի դիմել եւ ոչ մի դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, քանի որ հակառակ դեպքում կկորցնեք թանկարժեք ժամանակը

«Մաշկային հրիվանդությունները հազվադեպ են մեկ պատճառ ունենում: Դեպքերի մեծամասնությունը խնդիրների համալիր է, որոնք միմյնաց վրա են դարսվում»,- նշեց Հովհաննիսյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում