Մայրական սերը երեխաներին ավելի առողջ եւ պակաս դեպրեսիվ է դարձնում

6 նոյեմբերի, 2018  15:15

Մայրական սերը երեխաներին ավելի առողջ եւ պակաս դեպրեսիվ է դարձնում:

Միչիգանի պետական համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 22 հազար մարդկանց մասնակցությամբ ԱՄՆ Ազգային հետազոտության տվյալները, հայտնում է The Daily Mail-ը: Փորձարկվողներին, մասնավորապես, հարցրել են այն մասին, թե ծնողները որքանով են ըմբռնումով մոտեցել իրենց խնդիրներին, եւ որքանով են նրանք իրենց հետ փոխգործակցել:

Դրանից բացի, կամավորները պետք է հայտնեին՝ արդյոք բախվում են առողջական խնդիրների, ախորժակի անկման, անքնության, թախծի, վատ կենտրոնացվածության եւ մահվան մասին մտքերի հետ:

Պարզվել է, որ նրանք, ովքեր սիրող մայր են ունեցել, ավելի առողջ են մեծացել եւ դեպրեսիայի ավելի քիչ ենթակա: Սիրող հայրերի առկայությունը, որն ամեն տեսակի աջակցություն է ցույց տալիս, նույնպես նվազեցրել է դեպրեսիվ դրսեւորումների զարգացման հավանականությունը:

Այսպիսով, սիրառատ ընտանիքում մեծանալու հնարավորությունն օգնում է սթրեսային վիճակների նվազեցմանը: Դրանից բացի, ընտանեկան մթնոլորտի մասին լավ հիշողությունները նույնպես առողջության վրա դրական են ազդում, ընդ որում՝ անգամ տասնամյակներ անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում