Մարմնական պատիժները կարող են երեխայի մոտ թմրամոլության եւ ինքնասպանության հանդեպ հակվածություն առաջացնել

7 նոյեմբերի, 2018  10:45

Մարմնական պատիժները կարող են երեխայի վրա բացասաբար ազդել՝ առաջացնելով ագրեսիա, թմրամոլության եւ ինքնասպանության հանդեպ հակվածություն: Նման կարծիքի է հանգել Ամերիկյան մանկաբույժների ակադեմիան, հայտնում է The Daily Mail-ը:

Փորձագետները կոչ են անում խուսափել այնպիսի մեթոդներից, ինչպիսին են՝ ապտակը, վիրավորանքը, նաստացումը կամ ամաչեցնելու փորձերը: Դրա փոխարեն նրանք խորհուրդ են տալիս դաստիարակության ավելի անվտանգ եւ արդյունավետ ձեւեր՝ թայմ-աութները, խիստ սահմանափակումների սահմանումը եւ իր պահվածքի անցանկալի հետեւանքների մասին երեխային տեղեկացնելը:

Դաստիարակչական արդյունքի կարելի է հասնել, եթե հեռացվեն սիրելի խաղալիքները կամ սահմանափակվի հեռուստացույցի, համակարգչի կամ պլանշետի էկրանի առջեւ անցկացվող ժամանակը:

Կատարված այլ հետազոտությունների համաձայն՝ մանկության տարիներին մարմնական պատիժները փոխկապված են հասուն տարիքում ուղեղում փոփոխությունների հետ: Մասնավորապես՝ կրճատվում է գորշ նյութի ծավալը եւ մեծանում է սթրեսի հորմոնի մակարդակը: Ինքնասպանության վարքագիծը, թմրանյութերի օգտագործումը եւ զայրույթի նոպաները նույնպես կարող են զարգանալ մարմնական պատիժների պատճառով: Ինչ վերաբերում է բանավոր ծաղրին, ապա դրանք կարող են դեպրեսիա եւ վարքագծային խնդիրներ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում