Մեկամյա փոքրիկը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ, որը կարող է նրան քնի մեջ սպանել (ֆոտո)

9 նոյեմբերի, 2018  10:26
Մեկամյա Չառլի Վագսթաֆը հազվագյուտ հիվանդությամբ է հիվանդ, որը կարող է նրան քնի մեջ սպանել:

Փոքրիկի մոտ ախտորոշվել է բնածին կենտրոնական հիպոօդափոխման համախտանիշ, հայտնում է The Daily Mail-ը: Սա վեգետատիվ նյարդային համակարգի հազվագյուտ հիվանդություն է, որին հատուկ է շնչառության կարգավորման վերահսկողության կորուստը՝ հիպոքսիայի (թթվածնային քաղց) եւ հիպերկապնիայի (ածխաթթու գազով թունավորում) հանդեպ զգայունության նվազմամբ:

Բնածին կենտրոնական հիպոօդափոխման համախտանիշը ախտորոշվել է աշխարհում ընդամենը 1000 մարդու մոտ: Խնդիրն այն է, որ կենտրոնական նյարդային համակարգը չի կարողանում այս համախտանիշով հիվանդի շնչառությունը քնած ժամանակ համարժեք կարգավորել: Շնչառությունը վերահսկելու համար հիվանդը ստիպված է քնել հատուկ դիմակով, որը միացված է օդափոխության սարքին:

Չառլիի համար ժամանակակից դիմակ ձեռք բերելու համար ծնողները դրամահավաք են նախաձեռնել Դանիա ուղեւորվելու համար: Հենց այնտեղ կարող են դիմակ պատվիրել, որը չի խոչընդոտի փոքրիկի գանգի դիմային ոսկորների աճին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում