8 մթերք ընդդեմ սթրեսի եւ տագնապայնության

8 նոյեմբերի, 2018  21:30

Եթե տառապում եք սթրեսով կամ բարձր տագնապայնությամբ, ապա ձեր սննդակարգում հավելեք հետեւյալ մթերքները:

Ընկույզի յուղով նեխուր: Այն պարունակում է ապիգենին, որը նյարդային համակարգը հանգստացնում է: Մանգոյի չիր: Կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ հանգստացնում նյարդերը: Ավոկադո: Օգտակար ճարպեր է պարունակում եւ օգնում հաղթահարել քաղցրի ձգտումը: Բանջարեղենով օմլետ: Սպիտակուցներն ու բանջարեղենը հենց այն են, ինչը հարկավոր է սթրեսի ժամանակ: Աշորայի կրեկերներ: Հեշտ են մարսվում եւ որպես ուտեստ հարմար են աշխատավայրում ուտելու համար: Կոկոսի փաթիլներ: Կարծիք կա, որ այն արագացնում է նյութափոխանակությունը եւ օգնում հաղթահարել քաղցրի ձգտումը: Սեւ շոկոլադ: Սեւ շոկոլադի 40 գրամն օգնում է սթրեսի հաղթահարմանը եւ բարձրացնում տրամադրությունը: Խորոված կարտոֆիլ: Եվս մեկ լավ ուտեստ, որը կօգնի նյարդերը հանգստացնելուն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում