Նանոռոբոտներ՝ նոր խո՞սք աչքերի բուժման մեջ

9 նոյեմբերի, 2018  23:43

Max-Planck-Institut for Intelligent Systems-ի գիտնականները մշակում են մանրադիտակային ռոբոտներ (միկրոռոբոտներ), որոնք կարող են կիրառվել տարբեր հիվանդությունների բուժման մեջ, այդ թվում՝ աչքի հիվանդությունների: Նրանք արդեն ռոբոտները հաջողությամբ թեստավորել են, որոնք կարող են տեղաշարժվել ակնախնձորի ներսում: Դրանց չափերը թույլ են տալիս շարժվել՝ ապակենման մարմնին վնաս չպատճառելով:

Ռոբոտները 200 անգամ բարակ են մարդկային մազից: Դրանք իներտ նյութից «գայլիկոն» ունեն եւ նանոպրոպելերներ: Նանոռոբոտները ողորկ ծածկույթ ունեն եւ առավելագույն շրջահոսելի ձեւ: Պրոպելերները ոչ միայն ռոբոտին առաջ են շարժում, այլեւ միաժամանակ համարվում են դեղերի պահպանման շտեմարան:

Այսպիսի ռոբոտը կարող է առանց դժվարության դեղամիջոցներն անմիջապես ախտահարման կամ հիվանդության զարգացման օջախներ հասցնել: Ինչ վերաբերում է ծածկույթին, ապա դրա գաղափարը գիտնականները վերցրել են Sarraceniaceae ընտանիքի բույսերից: Այս բույսերն ունեն շատ ողորկ մակերեւույթ՝ նման տեֆլոնային ծածկույթին:

Ռոբոտների ունիվերսալ կառուցվածքի շնորհիվ դրանք կարելի է օգտագործել ոչ միայն աչքերի հիվանդությունների բուժման մեջ, այլեւ մարդու մարմնի այլ մասերի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում