Մեծ քանակությամբ ջրի օգտագործումն առողջության համար վնասակար է

19 նոյեմբերի, 2018  14:19

Մեծ քանակությամբ ջրի օգտագործումն առողջության համար վնասակար է, հայտնում է Business Insider-ը:

Փորձագետները պնդում են, որ երիկամներն ի վիճակի են մշակել ժամում մոտ 800-1000 մլ ջուր: Այս քանակության գերազանցումը օրգանիզմում նատրիումը հաշվեկշիռը խախտում է, ինչը հղի է խնդիրների զարգացմամբ:

Այսպես՝ ջրով օրգանիզմի գերհագեցվածությունը դժվարեցնում է արյան ճնշման կարգավորումը, իսկ սա, իր հերթին, կարող է բերել ուղեղի ֆունկցիայի խանգարման, կոմայի եւ մահվան ելքի:

Այսպիսով՝ մեծ քանակությամբ ջրի օգտագործումը պակաս վտանգավոր չէ, քան ջրազրկումը, ընդ որում՝ առավել խոցելի են երիկամների խնդիրներ ունեցող մարդիկ:

Առողջ մարդը օրական միջինը խմում է 3-4 լիտր ջուր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում